Մամուլ - Վարչապետի աներորդու ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը ֆինանսական մեծ հարված կհասցնի լրատվա­միջոցների

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Վարչապետի աներորդի, պատգամավոր Հրաչ Հակոբյանի նախաձեռնությամբ դեռ նախորդ գումարման Ազգային ժողովում օրենսդրական նախագիծ էր ներկայացվել, որով արգելվելու է բուքմեյքերական ընկերությունների գովազդը հեռուստատեսությամբ և առցանց տիրույթում, ինչը ֆինանսական մեծ հարված կլինի լրատվա­միջոցներին, որոնք հիմնականում գովազդից են ֆինանսավորվում, իսկ Հայաստանում քանի որ տնտեսությունը չի զարգանում, ուստի, գովազդա­տուները հիմնականում բուքմեյքերներն են:

Այս նախաձեռնությունն առնվազն ԶԼՄ-ների անկա­խության դեմ ուղղված քայլ կարող է դիտվել, և լրատվական աշխարհում բողոք է հասունանում: Նախագիծը դեռ աշխատանքային քննարկման փուլում է, սակայն այսօր հեղինակն ԱԺ-ում փակ քննարկում է կազմակերպել խնդրի առնչությամբ՝ խտրական մոտեցում դրսևորելով և որոշ լրատ­վամիջոցների չհրավիրելով:

Համենայնդեպս, «Հրապարակը» հրավեր չի ստացել: Ավելին՝ ան­գամ «Իմ քայլը» խմբակցությունում երեկ տեղյակ չէին, որ նման քննարկում է նախաձեռնվել: Հրաչ Հակոբյանն արդարացավ, թե իր օգնականն է հրավիրել ԶԼՄ-ներին, ինքը տեղյակ չէ, թե ում»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ