Կրթություն - Այս տարի կմեկնարկեն 7 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները

Այս տարի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսվում է սկսել 7 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներ։ Արդյունքում՝ կբարձրանա դպրոցների սեյսմակայունության մակարդակը, կբարեկարգվեն տանիքները, ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրական մատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, անվտանգության և այլ համակարգերը, կհիմնանորոգվեն սպորտային հրապարակներն ու կստեղծվեն նորերը։

Ինչպես հայտնում են ԿԳՆ-ից, նախատեսվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ։ Այս տարի կսկսվի հետևյալ ավագ դպրոցների հիմնանորոգումը` Երևանի Ա․ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց, Երևանի Տ․Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց, Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային ավագ դպրոց, ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու ակադեմիական վարժարան», Հայաստանի Շիրակի մարզի «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց», Հայաստանի Սյունիքի մարզի «Գորիսի Ա․Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց», Հայաստանի Գեղարքունիքի մարզի «Սևանի ավագ դպրոց»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ