Քաղաքական - Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Քիչ առաջ  վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշումը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց մեղադրող դատախազ Վահագն Մուրադյանը:

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ամբողջությամբ մերժվեց»,- ասաց նա:

Մուրադյանի կարծիքով՝ հիմքեր չկային, որ Ռոբերտ Քոչարյանը մնար ազատության մեջ:

«Մեր առարկության մեջ նշել ենք, որ նա կթաքնվի քննությունից և կխոչընդոտի միջդատական վարույթը»,- ասաց նա:

Դատախազը նաև տեղեկացրեց, որ Քոչարյանը մասնակցել է նիստին:

Հիշեցնենք, որ 18.01.2019 թ․ առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ