Քաղաքական - Ինձ պատիվ ու պատասխանատվություն է ընձեռնվել ղեկավարելու իմ մարզը. Շիրակի նորանշանակ մարզպետը հանդիպել է աշխատակիցների հետ

Շիրակի նորանշանակ մարզպետը մարզպետարանի պատասխանատուների հետ անցկացրել է աշխատանքային առաջին հանդիպումը: Տիգրան Պետրոսյանը ծանոթացել է պատասխանատու վարչությունների, բաժինների ղեկավարների հետ և նրանց գործունեությանն առնչվող հարցերին: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

«Ինձ պատիվ ու պատասխանատվություն է ընձեռնվել ղեկավարելու իմ մարզը: Ինձ համար աշխատանքը համագործակցությունն է: Աշխատանքային մոտեցումների ու առաջնահերթությունների հստակեցումը պետք է անենք հիմնվելով մեր մարզի առջև ծառացած հիմնահարցերի լուծման տեսանկյունից: Դուք, կարծում եմ, լսել եք ՀՀ վարչապետի խոսքը. գործադիրի ղեկավարը կարևորեց մարզերում բիզնես միջավայրի բարելավումն ու նոր ներդրումների ներգրավումը, սոցիալ-տնտեսական վիճակի հիմնահարցերի լուծմանն ուղղված քայլերի ձեռնակրումը: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ Շիրակի մարզն այս առումով տասնամյակների չլուծված խնդիրներ ունի, դրանց լուծմանը պետք է միտված լինի մեր գործունեությունը»,- աշխատակիցների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել առաջիկա օրերին անհետաձգելի հանդիպումներին ու անելիքներին: Տիգրան Պետրոսյանը վստահեցրել է, որ մարզպետի աշխատանքն աշխատակազմի հետ լինելու է մաքսիմալ պատասխանատու, գործընկերային ու թափանցիկ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ