Տնտեսություն - Մինչև 24 մլն դրամ շրջանառությամբ միկրոբիզնեսները կազատվեն շրջանառության և եկամտային հարկերից․ կառավարություն

«ՓՄՁ-ի զարգացման համար կարևոր որոշում է միկրոբիզնեսի հարկազատումը։ Մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառությամբ միկրոձեռնարկություններն ազատված կլինեն շրջանառության և եկամտային հարկերից, որը բացի սոցիալական կարևոր նշանակությունից, կստանա գործարար փոքր գաղափարները ձեռնարկատիրական մեծ ծրագրերի «տրանսֆորմացնելու» էական նշանակություն», – այս մասին ասվում է կառավարության ծրագրի նախագծում:


Կառավարությունը խոստանում է, որ ծրագրային 5 տարվա ընթացքում կաջակցվեն «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող քաղաքացիների հմտությունների զարգացումը և նրանց ծրագրերի իրագործումը՝ գործնական միջանցք ապահովելով նոր գործարար նախաձեռնությունների իրականացման համար։

«Այդ նպատակով կհամագործակցենք ՓՄՁ-ի հանրության շահերը ներկայացնող հասարակական կառույցների հետ, մասնավորապես` տարածքային ձեռներեցության կենտրոններ ձևավորելու և զարգացնելու միջոցով», – նշված է ծրագրի նախագծում։

Կառավարությունը, ըստ փաստաթղթի, կարևորելու է նաև ՓՄՁ-ի խոշորացման այլ խթանների համակարգի զարգացումը։ Մեծ նշանակություն է տրվելու նաև ՓՄՁ-ի սուբյեկտների համար ֆինանսների հասա­նելիության բարձրացման ուղղությամբ ծրագրերի իրականացմանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով
 

Բագրատաշենի անցակետում մնացած բեռների տերերն ընդունում են իրենց մեղքն ու խնդրանքով դիմում իրավասու մարմիններին

 

 

 

ԱԺ-ն ընդունեց ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանելու մասին նախագիծը

ՀՀ զինվորական դատախազության ուսումնասիրություններով բացահայտվել է պետությանը պատճառված 8 մլրդ 672 մլն դրամի վնաս

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ