Մամուլ - Աշխատանքից ազատվել են Վանաձորի բ/կ-ի փոխտնօրենն ու գլխավոր հաշվապահը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ աշխատանքից ազատվել են Վանաձորի բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու գլխավոր հաշվապահը: Փոխտնօրենի սպասվող ազատման մասին մենք գրել էինք դեռևս շաբաթներ առաջ:

Հունվարի 15-ին սեփական դիմումի համաձայն` աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել Վանաձորի բ/կ տնօրեն Վարդան Աբովյանը: Մարզպետը, բավարարելով Աբովյանի ազատման դիմումը, նոր տնօրեն էր նշանակել հիվանդանոցի Պաթոլոգիա-անատոմիական բաժանմունքի վարիչ Վահագն Մկրտչյանին: Նշանակումից օրեր անց Մկրտչյանը հայտարարեց, որ հիվանդանոցը շուրջ 120 մլն դրամի պարտք ունի, տնօրենը նաև աուդիտ պահանջեց:

 Երեկ արդեն սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվեցին բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պարգև Թորոսյանն ու գլխավոր հաշվապահ Արարատ Վերմիշյանը: Այս պաշտոններում նշանակվել են համապատասխանաբար Արթուր Ազրոյանն ու Գայանե Գևորգյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ