Միջազգային - Կոսովոն Սերբիային տարածքի մի մասը փոխանցելու պատրաստակամության մասին են հայտնել

Կոսովոն պատրաստ է տարածքի մի մասը Սերբիային տալ որպես հատուցում Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ վերջնական համաձայնության: Այս մասին ասել է ինքնահռչակ հանրապետության ղեկավար Խաշիմ Տաչին, գրում է Gazeta Express-ը:

Նրա խոսքով՝ այս գործընթացը հեշտ չի լինի, սակայն «սա միակ ճանապարհն է հակամարտությունների վերադարձից եւ լարվածությունից խուսափելու համար»:


Տաչին նշել է, որ կան մի քանի օբյեկտներ, որոնք փոխանցման ենթակա չեն: Դրանց թվում են Գազիվոդե ջրամբարը, Կոսովսկա-Միտրովիցա քաղաքը եւ «Տրեպչա» արդյունաբերական համալիրը:

2008 թվականին Պրիշտինայում կոսովո-ալբանական կառույցները միակողմանիորեն Սերբիայից անկախության մասին հայտրարարեցին:

Ինքնահռչակ հանրապետությունը չեն ճանաչում Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը, Իսրայելը, Իրանը, Իսպանիան, Հունաստանը եւ մի շարք այլ պետություններ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ