Մշակույթ - Մշակութային ժառանգությունն ու ժամանակակից արվեստը՝ կառավարության ծրագրում

Կառավարության մշակութային քաղաքականությունն ուղղված է լինելու պատմամշակութային ժառանգության պահպանմանը և հանրահռչակմանը, մշակութային 
կյանքին հանրային լայն մասնակցության ապահովմանը, մշակութային լայն քարոզչության իրականացմանը և մշակութային հաստատություններ քաղաքացիների 
հոսքի քաջալերմանը: Այս մասին նշվում է կառավարության 5-ամյա ծրագրի՝ այսօր
հրապարակված նախագծում։ 

Փաստաթղթի համաձայն՝ մշակութային ժառանգության ոլորտում կառավարության ծրագրային նպատակներն են՝

  • ներդնել կառավարման ժամանակակից համակարգեր, թանգարանների, թատրոնների, համերգասրահների և մշակութային այլ հիմնարկների՝ սեփական եկամուտներն ավելացնելու նպատակադրումով.
  • իրականացնել մշակութային ծրագրեր (փառատոներ, վարպետաց դաս­ընթացներ և այլն) ոչ նյութական մշակութային ժառանգության կրողներից իրենց գիտելիքների,
    տեխնիկական և տեխնոլոգիական հմտությունների, կարողությունների փոխանցման նպատակով.
  • կատարելագործել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների բնագավառի
    իրավական դաշտը, հստակեցնել պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր ներդրողների իրավունքներն ու պարտականությունները և նրանց միջև փոխհարաբերությունները, կատարելագործել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների օգտագործման տրամադրման մեխանիզմները և խրախուսել ֆինանսական ներդրումային հոսքերը.
  • միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ՝ իրականացնել զբոսաշրջային ենթակառուց­վածքների զարգաց­ման ծրագրեր, աջակցել միջազգային զբոսաշրջային շուկայի համար Հայաստանի հասանելիության բարձրացմանը.
  • աջակցել համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, տեղական ավան­դույթների վերականգնմանը.
  • ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նպատակով ստեղծել տեղեկատվական շտեմարան:

Ժամանակակից արվեստի ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներն են՝

  • ստեղծել ժամանակակից արվեստների ոլորտներում օրենսդրական դաշտ.ստեղծել ստեղծագործական կարողությունների լիարժեք արտահայտման և իրացման համար բարենպաստ միջավայր.
  • աջակցել դեբյուտային ստեղծագործական ծրագրերին՝ արվեստի փորձարա­րական և նորարարական ձևերի խրախուսմամբ.
  • ապահովել մշակութային ծառայությունների համաչափությունը, մատչելիությունը և հասանելիությունը Հայաստանի Հանրա­պետության մարզերում՝ իրականացնելով մշակույթի տարածքային համաչափ զարգացման քաղաքականություն՝ 
    Հայաստանի Հանրապետու­թյունում մշակու­թային կյանքի ապակենտրոնացման և 
    մարզերում մշակութային զարգացման աջակցության միջոցով.
  • իրականացնել կրթության ու մշակույթի կապը խթանող ծրագրեր, առաջնա­հերթու­թյունը տալով հասարակության խոցելի խմբերի համար մշակույթին հաղորդակից լինելու իրավունքի իրացման ապահովմանը, որի հիմքում ոչ միայն այդ խմբերի համար հատուկ միջոցառումների կազմակերպումն է, այլև նրանց գործուն ընդգրկումը և մասնակցությունը մշակութային և ստեղծագործական ներառական ծրագրերում:

Մշակույթի հանրահռչակման ոլորտում կառավարության ծրագրային նպատակներն են՝

  • իրականացնել հայկական մշակույթի ճանաչելիությանն ուղղված ծրագրեր՝ 
    Հայաս­տանում և նրա սահմաններից դուրս: Անհրաժեշտ է բարձրացնել հայկական 
    մշակույթի ճանա­չելիությունն աշխարհում՝ արտասահմանյան երկրների և սփյուռքի
    մշակութային կազմա­կեր­պու­թյունների ու անհատների հետ համագործակցության 
    ընդլայնմամբ, որը միաժամանակ կուղեկցվի այլ մշակույթների՝ Հայաստանի 
    Հանրա­պետությունում հանրահռչակման ծավալ­ների մեծացմամբ:


Մշակութային ժառանգության պահպանության, օգտագործման և հանրահռչակման 
շրջանակներում, ըստ ծրագրի, կխթանվեն Հայաստանի տարածքում գտնվող 
պատմա­մշակութային հուշարձանների ուսումնասիրությունների և հնագիտական 
համալիր հետազո­տա­կան նորանոր ծրագրերի իրականացումը, այդ ուսումնասիրությունների միջազգայնացումը և հանրահռչակումը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ