Տարածաշրջան - Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին Վենեսուելայի գործերին միջամտելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգներին և Եվրամիության երկրներին երկակի ստանդարտներ կիրառելու համար` անվանելով Խուան Գուաիդոյին, որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու նրանց որոշումը, ոչ ճիշտ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

 

Էրդողանը ընդգծել է, որ Նիկոլաս Մադուրոն իշխանության է եկել ժողովրդավարական ընտրություններով:

 

«Վենեսուելան ձեր գործի՞քն է: Այնտեղ նախագահը իշխանության է եկել ընտրություններով, դուք ի՞նչ իրավունք ունեք ուրշին նշանակելու: Իսկ ո՞ւր մնաց ժողովրդավարությունը, ինչպե՞ս կարելի է սա ընդունել»,- ասել է Էրդողանը:

 

Ավելի վաղ ԵՄ-ի մի շարք երկրներ, մասնավորապես Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Դանիան հայտարարել էին, որ Վենեսուելայի ընդդիմության ղեկավար և Ազգային ժողովի նախագահ Խուան Գուաիդոյին ճանաչել են Վենեսուելայի ժամանակավոր նախագահ, քանի որ փետրվարի 3-ին լրացել էր Եվրոպական Միության մի քանի երկրների կողմից ներկայացված 8-օրյա վերջնաժամկետը, որի ընթացքում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պետք է արտահերթ ընտրություններ հրավիրեր:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ