Մամուլ - Երևանի բյուջեն եկամուտների մասով թերա­կատարվել է զգալի չափով

«Ժողովուրդ» թերթը գրում է. 

«Երևանի քաղաքապետարանը ներ­կայացրել է Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով նախատեսված ծախսերի վերլուծությունը՝ ըստ վար­չական շրջանների:

Ուսումնասիրելով տվյալները՝ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքիր պատկերի ականատես եղավ, մասնավորապես, բյուջեի նա­խատեսված ծախսերի իրականացման առումով առաջատարը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն է, հա­ջորդում է Կենտրոնը, ապա Ավանը: Այս վարչական շրջաններում կատարողականը 92 տոկոսից ավելի է: 90 տոկոսից ավելի կատարողական են ապահովել Նորք-Մարաշ և Շենգավիթ վարչական շրջանները, իսկ ամենաքիչը՝ էրեբունին:

Հատկանշական է, որ, ընդհանուր առմամբ, Երևանի բյուջեն եկամուտների մասով թերա­կատարվել է զգալի չափով: Ըստ փաս­տաթղթի՝ 2018թ. բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 68,6 մլրդ դրամ ծրագրված (ճշտված) 82,1 մլրդ դրամի դիմաց: Ըստ այդմ, կատարո­ղականը կազմել է 83.6%:

Ինչ վերաբե­րում է ծախսերին, ապա կատարվել է 62,8 մլրդ դրամի ծախս ծրագրված (ճշտված) 85,5 մլրդ դրամի դիմաց, սա ծրագրվածի 73.4%-ն է:

Երևան քաղա­քի 2018 թվականի բյուջեի ծախսերի ծավալներում գերակշիռ են սոցիալա­կան բնագավառի (կրթություն, առող­ջապահություն, սոցիալական ապահո­վություն) ծախսերը, որոնց տեսակա­րար կշիռը ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 46.76%, տրանսպորտի բնագավառին (այդ թվում՝ ճանապար­հային տրանսպորտի) վերաբերող ծախսերինը՝ 14.16%, շրջակա միջա­վայրի պաշտպանությանն ուղղված ծախսերինը՝ 12.47%»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ