Քաղաքական - Արցախի ՄԻՊ-ն անդրադարձել է Հուսեյնզադեին միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի քայլին

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում` ներկայացնելով որոշ փաստեր Էլնուր Հուսեյնզադեի վերաբերյալ:

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«- Նրան ձերբակալել են 01.02.2017-ին սահմանին,
– Սահմանի ապօրինի հատման համար Արցախի դատարանի կողմից դատապարտվել է 2 տարվա ազատազրկման,
– ազատ է արձակվել 02.02.2019-ին,
– Ադրբեջանի փոխարեն նա ցանկացել է երրորդ երկիր տեղափոխվել»։

Հիշեցնենք, որ ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018 թվականի փետրվարի 9-ի դատավճռով 2 տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլմանօղլի Հուսեյնզադեն ԱՀ ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո 2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ