Քաղաքական - «Ես ընկերներ եմ կորցրել». Օսիպյանն առարկում է , որ «Սասնա ծռերի» նկատմամբ համաներում կիրառվի

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով տուժող Հայաստանի ոստիկանապետը Վալերի Օսիպյանը առարկում է, որպեսզի խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի: Այս մասին նա հայտարարեց դատարանում նիստի ժամանակ:

«Ես կորցրել եմ ընկերներ, եթե չլինեին իմ կորցրած ընկերները, միգուցե իմ դիրքորոշումն այլ լիներ: Յուրաքանչյյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը»,-հայտարարեց նա:

Այսպիսով, հարցաքննությունն ավարտվեց: Դատական նիստերի դահլիճից դուրս գալուց հետո «Սասնա ծռերի» աջակիցները վիրավորական արտահայտություններ հնչեցրեցին Օսիպյանի հասցեին:

Քիչ հետո դատարանում ցուցմունք կտա այս գործով տուժող Հայաստանի նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ