Հասարակություն - Գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրումը կառավարության ծրագրում է

Կառավարության ծրագրի նախագծում է գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրումը։ Այս ծրագիրը, ըստ փաստաթղթի, պետք է իրականացվի առաջիկա 5 տարում։ Այս մասին ասվում է կառավարության ծրագրի նախագծի այն բաժնում, որտեղ ներկայացված են գործադիրի 4 հիմնական խնդիրները։

Դրանց թվում է նաև հուսալի ենթակառուցվածքների զարգացումը և հասանելիության ընդլայնումը, որը բաժանված է հետևյալ ենթախնդիրների․

Հայաստանի Հանրա­պետության ճանապարհների որակի շարունակական բարձրա­ցումը,

ճանապարհա­շինարարական աշխատանքների որակի ապահովման միջազգային ստանդարտներին համապատասխանող համակարգի և ճանապարհների պահպանման ու ընթացիկ շահագործման ավտոմատ հսկողական համակարգի ներդրումը.

վերականգնվող էներգետիկ և էներգախնայող համակարգերի զարգացումը.

ջրային համակարգերի կառավարման արդիականացումը և ոռոգման համակարգերի արդիականացմանն աջակցության ծրագրերի իրականացումը.

գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրումը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ