Տնտեսություն - Հունվարին մրգի գներն աճել են 6.4%–ով, բանջարեղենինը՝ 28.8%–ով

2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.2% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 6.4% և 28.8% գնաճը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. հունվարին 2018թ. հունվարի համեմատ արձանագրվել է 10.1% գնանկում, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ` 28.8% գնաճ:


Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 22.4-45.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում: Մայրաքաղաքում բանջարեղենի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 22.4%-ով: Մրգի ապրանքախմբում 2019թ. հունվարին 2018թ. հունվարի համեմատ արձանագրվել է 7.2%, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ` 6.4% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ մրգի գներն աճել են 1.3-14.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մրգի գների մակարդակն աճել է 6.4%-ով: 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 21.3%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.36% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.8 տոկոսային կետով։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով
 

Բագրատաշենի անցակետում մնացած բեռների տերերն ընդունում են իրենց մեղքն ու խնդրանքով դիմում իրավասու մարմիններին

 

 

 

ԱԺ-ն ընդունեց ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանելու մասին նախագիծը

ՀՀ զինվորական դատախազության ուսումնասիրություններով բացահայտվել է պետությանը պատճառված 8 մլրդ 672 մլն դրամի վնաս

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ