Միջազգային - Էմանուել Մակրոնն այս երեկո կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ընթրիքին

Փարիզում այս երեկո կկայանա Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքը, որին կմասնակցեն քաղաքական գործիչներ, մշակույթի ոլորտի գործիչներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում է Armenews.com-ը, ընթրիքին մասնակցելու է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ֆրանսաբնակ հայերի և նրանց բարեկամների համար կարևորագույն իրադարձություն համարվող այս հանդիպման ժամանակ նախագահ Մակրոնի հետ կքննարկվեն մի շարք քաղաքական հարցեր, որոնք առնչվում են պետության և Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հայոց ցեղասպանությունը վերապրածների կողմից ձևավորված այս միության հարաբերություններին:

Մարդկության դեմ կատարված այս ոճրագործության դեմ պայքարն արդիական է և ունի ոչ միայն ազգային, այլև միջազգային կարևոր նշանակություն:

Միջոցառումն ուղիղ հեռարձակվելու է CCAF facebook-ի էջում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ