Հասարակություն - 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին. Գերմանիայի կառավարության կայքի անդրադարձը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցից հետո Գերմանիայի կառավարության կայքում հրապարակվել է «7 բան, որ չգիտեք Հայաստանի մասին» վերտառությամբ հոդված։

Դրանք ներկայացնում ենք ստորև.

«Գինու ամենահին գործարանն աշխարհում գտնվում է Հայաստանի Արենի գյուղում և շուրջ 6 000 տարվա պատմություն ունի։ Գործարանում օգտագործված խաղողը համարվում է Pinot Noir տեսակի «նախահայրը»։

Վերոհիշյալ գյուղում է հայտնաբերվել նաև աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։ Այն 5.500 տարեկան է և շատ լավ պահպանված է։

Հայաստանի տարածքը հավասար է Բրանդենբուրգի տարածքին, իսկ բնակչությունը այնքան է, որքան Շլեզվիգ Հոլշտայնինը՝ 2.9 միլիոն։

Հայաստանի մայրաքաղաք Երեւանը 29 տարով ավելի մեծ է Հռոմից։ Այն աշխարհի ամենահին քաղաքներից է։ Քանի որ շենքերի մեծ մասը կառուցվել է վարդագույն տուֆից, քաղաքը ստացել է «Վարդագույն քաղաք» անվանումը։

Կովկասում ամենամեծ լիճը գտնվում է Հայաստանում և կոչվում է Սևան։ Լճի մակերեսը կազմում է 1200 քառակուսի կիլոմետր, այսինքն՝ այն 1,3 անգամ ավելի մեծ է, քան Բեռլինը:

Հայկական լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Շախմատը 2011 թվականից ներառված է դպրոցական ուսումնական ծրագրում։ Ուստի, պատահական չէ, որ աշխարհում մեկ անձին բաժին ընկնող շախմատի չեմպիոնների թվով Հայաստանն առաջինն է»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ