Քաղաքական - Հանրությանը խաղաղության նախապատրաստելը ամրագրված է դեռ 2006-ից. ԱԳՆ խոսնակ

Վերջին շրջանում Արցախյան հակամարտության կարգավորման ծիրում ամենաշահարկված դրույթը ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին դրույթն է, որը, սակայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններում ամրագրված է դեռևս 2006 թվականից։ Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե ինչ խաղաղության նախապատրաստման մասին են պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։

«Այդ դրույթի մասին բազմիցս հայտարարել է նաև հայկական կողմը՝ նշելով, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի։ Փարիզում կայացած հանդիպումից հետո հանդիպման մասնակիցների կողմից արված հայտարարությունում նույնպես ամրագրվեց այդ դրույթը, և սա մի քանի եզակի, եթե ոչ միակ դեպքն է, որ դա ամրագրվում է բոլորի կողմից»,- ասաց խոսնակը։

Նա նշեց, որ այս դրույթը մշտապես ընդունելի է եղել Հայաստանի կողմից, ու զարմանալի է դժգոհության այն ալիքը, որն այդ հայտարարությունից հետո տարածվեց հանրության շրջանում։ Նաղդալյանի խոսքով, սակայն, հիմա կարևոր է, որ այդ խաղաղության նախապատրաստումը իրական լինի, ոչ թե կրի քարոզչական բնույթ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ