Քաղաքական - Օպտիմալացման շրջանակներում Դանիայում և Շվեդիայում ՀՀ դեսպանությունները կմիացվեն

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում նույնպես մեկնարկել են օպտիմալացման աշխատանքները, և դրանով է պայմանավորված այն, որ Դանիայում Հայաստանի դեսպանությունը միացվելու է Շվեդիայում Հայաստանի դեսպանությանը։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հենց այդ միացյալ դեսպանությունից էլ, ըստ Նաղդալյանի, իրականացվելու է տարածաշրջանում Հայաստանի ներկայացվածության ապահովումը։ Իսկ նույն օպտիմալացման շրջանակներում լինելու են նաև քայլեր, որոնք ուղղված են լինելու Հայաստանի դիվանագիտական ներկայացվածության աշխարհագրության ընդլայնմանը։

«Պարզապես կխնդրեի, որ այս հարցում ուղղակի ուրիշ շահարկումներ չլինեն, որովհետև դրանք պարզապես չկան», – ասաց խոսնակը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ