Քաղաքական - Արարատ Միրզոյանը ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը հանդիպել է Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին՝ քննարկելու Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարության հետագա զարգացման ուղիները:

Քննարկվել են նաև ԱՄՆ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի միջև հնարավոր համագործակցության ոլորտները: Ներկայումս ԱՄՆ կառավարությունն աջակցում է ՀՀ Ազգային ժողովին ԱՄՆ ՄԶԳ-ի 8 միլիոն դոլար արժողությամբ քառամյա ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Միջազգային հանրապետական ինստիտուտի, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի կողմից:

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ