Քաղաքական - Նիկոլ Փաշինյանի այցը կնպաստի հայ-գերմանական համագործակցության հետագա խորացմանը

Հայաստանում Գերմանիայի դեսպանության լրատվական ծառայությունը գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 31-ի և փետրվարի 1-ի՝ Գերմանիա պաշտոնական այցի մասին.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին և փետրվարի 1-ին պաշտոնական այցով գտնվում էր Գերմանիայում: Դաշնային կանցլեր Մերկելն այսհրավերն արել էր իր հայաստանյան այցի ժամանակ՝ 2018թ. օգոստոսին: Հայաստանի վարչապետն իր այցի առաջին օրը հյուրընկալվեց Քյոլնում, որտեղ նա ի շարս այլ հանդիպումների Տեխնիկական համալսարանի ուսանողների առջև դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ներուժի մասին:

Փետրվարի 1-ին նա հանդիպումներ ունեցավ ԳԴՀ դաշնային նախագահ Շթայնմայերի, դաշնային կանցլեր Մերկելի, Բունդեսթագի նախագահ Շոյբլեի, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախագահ Լամերտի, ինչպես նաև տնտեսության ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Այցն ընթացավ ջերմ բարեկամական մթնոլորտում և կնպաստի հայ-գերմանական համագործակցության հետագա խորացմանը»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ