Տարածաշրջան - Էջմիածինը հատուկ բանագնացներ է ուղարկել Անկարա. նրանց ընդունել է Չաուշօղլուն

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չաուշօղլուն այսօր Անկարայում ընդունել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Վատիկանում Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանին: Այս մասին  տեղեկացնում է Պոլսի «Ժամանակ» օրաթերթից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Պոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանն ու Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Հանդիպման ընթացքում հատկապես քննարկվել է Պոլսի պատրիարքական ընտրության հարցը:

«Ժամանակը» կարևորել է այս հանդիպումը և նշել, որ Խաժակ Սրբազանը և Էջմիածնի ներկայացուցիչը Անկարա էին ժամանել իբրև Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ուղարկված պատվիրակություն:

Հիշեցնենք, որ Պոլսի պատրիարքական աթոռը Մեսրոպ Մութաֆյան պատրիարքի հիվանդությունից ի վեր, տասը տարի է՝ շարունակում է մնալ թափուր: Պատրիարքությունն այսօր ղեկավարում է փոխանորդը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ