Քաղաքական - Զոհրաբ Մնացականյանին հրավիրել ենք ԼՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպման. Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում՝ տեղեկացնելով, որ ՀՀ ԱԳ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը այսօր հրավիրվել է ԱԺ:

«Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև մեր երկրի արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների շուրջ քննարկման և մտքերի փոխանակման համար այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ հանդիպման։

Հանդիպման մասին որոշ պարզաբանումներ և տպավորություններ կփոխանցենք հանդիպման ավարտին»,- հայտնել է Զոհրաբ Մնացականյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ