Հասարակություն - «Յուքոմ»-ի ինտերնետ կապը խաթարվել է. Վրաստանից եկող մալուխը կտրվել է

«Յուքոմ» ընկերությունը այսօր՝ փետրվարի 4-ի առավոտյան ժամը 10:00-ից խափանումներով է կարողացել ինտերնետ ապահովել:

Այս առնչությամբ «Յուքոմ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով.

«Այս պահին խնդիր կա Ucom-ի միջազգային կապուղիների հետ։ Մասնավորապես՝ Վրաստանի սահմանից եկող մալուխն է կտրված։ Երկու երկրի պատասխանատու մասնագետները աշխատում են մալուխը վերականգնելու և ծառայությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ։ Տվյալ պահին գործում են պահուստային մալուխները։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ