Միջազգային - Գերմանիայի հայերին ու հրեաներին կմիավորի ցեղասպանության ճանաչման պայքարը

Հաննովերի մշակութային կենտրոնում կկայանա միջազգային գիտաժողով` նվիրված հայ և հրեա ժողովուրդների պատմական ընդհանրություններին: Քառօրյա գիտաժողովը կրում է «Մենք ապրելու ենք Բաբելոնից հետո. արտաքսման և ոչնչացման փորձը» խորագիրը:

Գիտաժողովին նախատեսված են մեծ թվով հայ և հրեա պատմաբանների, մշակութաբանների, գրողների, հասարակական գործիչների ելույթներ: Առանձին թեմա է լինելու համաժողովին Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի հիշատակի պահպանության հարցերով Գերմանիայի կառավարության քաղաքականությունը:

Փետրվարի 24-ին մեկնարկող միջազգային գիտաժողովի կազմակերպիչներն են Հրեական երաժշտության Եվրոպական կենտրոնը (EZJM) և «Հայ-գերմանական հասարակություն» (DAG) կազմակերպությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ