Սպորտ - Մեսսին ոտքի վնասվածք է ստացել

«Բարսելոնա» թիմի ավագ Լիոնել Մեսսին ազդրի շրջանում հարված ստանալով վնասել է ոտքը։ Վնասվածքը Մեսսին ստացել էր «Վալենսիայի» հետ հանդիպման ժամանակ, որը ավարտվել էր 2։2։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Հայտնի է, որ Մեսսին արդեն անհրաժեշտ բուժօգնություն ստացել է։Ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտարարել է, որ վնասվածքը լուրջ չէ եւ եթե ապաքինումը նորմալ ընթանա, ապա Մեսսին կկարողանա մասնակցել փետրվարի 6-ին կայանալիք «Ռեալի» հետ հանդիպմանը՝ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ