Միջազգային - Մադուրոն չի բացառել Վենեսուելայում քաղաքացիական պատերազմի հնարավորությունը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ չի բացառում քաղաքացիական պատերազմի հնարավորությունը: Երեկ իսպանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Մադուրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զգուշացրել է, որ վերջինս Սպիտակ տնից կհեռանա «արյունոտ ձեռքերով», եթե միջամտի Վենեսուելայում տիրող ճգնաժամին: Այս մասին հայտնել է BBC-ն:

«Կա՛նգ առեք, կա՛նգ առեք, Դոնա՜լդ Թրամփ: Դուք սխալներ եք գործում, որոնք Ձեր ձեռքերը կարատավորեն արյունով, և Դուք նախագահության ժամկետը կավարտեք՝ արյան մեջ արատավորված: Եկե՛ք հարգենք միմյանց, թե՞ պատրաստվում եք Լատինական Ամերիկայում կրկնել Վիետնամի սցենարը»,- ասել է Մադուրոն:

Մադուրոն նաև անտեսել է Եվրամիության երկրների՝ Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի և Իսպանիայի վերջնաժամկետը՝ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, որը լրացել էր փետրվարի 3-ին:

«Մենք որևէ մեկից վերջնագրեր չենք ընդունում: Դա նույնն է, ինչ ես Եվրոպական Միությանը ասեի. «Ես ձեզ 7 օր եմ տալիս, որ ճանաչեք Կատալոնիայի Հանրապետությունը, այլապես մենք միջոցներ կձեռնարկենք»: Միջազգային քաղաքականությունը չի կարող հիմնվել վերջնագրերի վրա: Դա կայսրությունների և գաղութների ժամանակաշրջանում էր», – ասել է Մադուրոն:

Հիշեցնենք, որ ընդդիմության ղեկավար և Ազգային ժողովի նախագահ Խուան Գուաիդոն իրեն ժամանակավոր նախագահ է հռչակել և ստացել ԱՄՆ-ի, Եվրոպական միության և մի շարք լատինաամերիկյան երկների աջակցությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ