Միջազգային - Սալվադորում նախագահական ընտրություններ են

Այսօր՝ փետրվարի 3-ին, Սալվադորում կկայանա նախագահական ընտրությունների առաջին փուլը, հաղորդում է Reuters գործակալությունը:

Նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդը հակակոռուպցիոն գաղափարների տեր 37-ամյա Նայիբ Բուկելեն է, որը 2015-2018 թթ. զբաղեցրել է մայրաքաղաք Սան Սալվադորի քաղաքապետի պաշտոնը:

Բուկելեն հիմնել է «նոր գաղափարներ» շարժումը, որը 1992թ. քաղաքացիական պատերազմից ի վեր երկրում գործող երկու ավանդական կուսակցությունների այլընտրանքը կհանդիսանա:

Եթե ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ ոքի չհաջողվի ստանալ 50%-ից ավելի ձայն, ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները կանցնեն ընտրությունների հաջորդ փուլ, որը կանցկացվի մարտին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ