Միջազգային - Ռուսաստանում չգաղտնալսվող հեռախոս են ստեղծել. ԱԴԾ-ն հաստատել է

Ռուսաստանի «Ռոստեխ» (Ростех) պետական կոնցերնը ստեղծել է նոր հեռախոս, 
որը հնարավոր չէ ծրագրային տեսանկյունից կոտրել կամ գաղտնալսել: Այդ հեռախոսը նախատեսված է ոչ թե հասարակ օգտվողների, այլ ընկերությունների ու պետական աշխատողների համար: Այս մասին հայտարարել են «Ռոստեխի» մամուլի կենտրոնում: 

Անհատների այն չի վաճառվելու: Ընկերությունները կարող են դիմել հեռախոսի պատվերի համար՝ սկսած մեկ հատից, և հենց պատվիրվող քանակից էլ կախված կլինի սարքերի պատրաստման ժամանակը:

Ընկերությունից տեղեկացրել են, որ հեռախոսի վրա տեղադրված է սեփական նախագծման օպերացիոն համակարգ, որի տեխնիկական տվյալները հրաժարվել են բացահայտել՝ անվտանգության նկատառումներով: Հեռախոսազրույցների գաղտնալսումը կբացառվի, եթե զրույցի երկու մասնակիցներն էլ օգտվում են հենց այդ հեռախոսից:

Հետաքրքիր է, որ հեռախոսը ստուգել են ռուսական հատուկ ծառայություններից ФСБ-ի՝ անվտանգության դաշնային ծառայության մասնագետները, և հայտարարել են, որ սարքն իրոք համապատասխանում է պահանջվող չափանիշներին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ