Կրթություն - ԵՊՀ 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը

ԵՊՀ աշխատակից Վահրամ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Վահրամ Մկրտչյան

Գիտնականները ճաշակում են հեղափոխության պտուղները։

ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման արդյունքում ԵՊՀ 
450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը` ես դրանցից մեկն եմ։ Երեկ 
բոլորս ստացանք ծանուցումներ, որ մարտի 31-ից ազատված ենք աշխատանքից։

ԵՊՀ գիտական խորհուրդը գտնում է, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել ՀՀ 
կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշումը՝ բազային 
ֆինանսավորման մրցութային ընթացակարգի սահմանման մասով և այդ կապակցությամբ դիմել է վարչապետ Փաշինյանին։

ԵՊՀ աշխատակիցները պատրաստվում են այլ բուհերի ներկայացուցիչների հետ միասին 
փետրվարի 7-ին բողոքի երթ կազմակերպել ԵՊՀ-ից դեպի Հանրապետության 
հրապարակ, կառավարական տուն 1։

Մինաս Բալայան

Որպեսզի կարդացողի մոտ թյուր տպավորություն չստեղծվի, թե խոսքը միայն ԵՊՀ-ի մասին է, պետք է ավելացնել, որ նույն բանը վերաբերվում է (գիտաշխատողների 
աշխատանքից ազատումը և բազային ֆինանսավորվող հիմնադրամային գիտական 
ինստիտուտներում մրցույթը, որի դեռևս ոչ ժամանակն է պարզ, ոչ ձևաչափը։ Մրցույթ, որը չի տեղավորվում բազայինի սահմանման շրջանակներում), բժշկականին, պոլիտեխնիկին, ֆիզիկայի ինստիտուտին և այլ հայտնի գիտական և ուսումնական կենտրոններին, այսինքն, ողջ Հայաստանի գիտությանը, բացի ակադեմիայի գիտական կենտրոններից։

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ