Ժամանց և շոու բիզնես - Հայտնի է Հարի Փոթերի մասին ամենալավ և ամենավատ գրքերի վարկանիշային աղյուսակը

Բանասեր, լրագրող և թարգմանիչ Նիկոլայ Էփփլեն կազմել է Հարի Փոթերի մասին գրքերի վարկանիշային աղյուսակը: Նա ցանկը բաշխել է՝ սկսելով ամենավատ մասից և ավարտելով 
ամենալավով, հաղորդում է Life-ը:

Յոթերորդ տեղում է «Հարի Փոթեր և գաղտնի սենյակը» գիրքը: Ըստ բանասերի՝ հրաշագործ տղայի մասին երկրորդ գիրքը պարզապես «Փիլիսոփայական քարի» 
շարունակությունն է, ոչ թե ինքնուրույն ստեղծագործություն:

Այնուհետև աղյուսակում տեղ են գտել «Հրե գավաթը», «Փիլիսոփայական քարը», «Կիսարյուն արքայազնը», «Ֆենիքսի հավաքը» և «Ազկաբանի բանտարկյալը»: Ըստ Էփփլեի՝ «Հարի Փոթեր եւ մահվան ընծաները» գիրքը շարքում լավագույնն է: Բանասերը գտնում է, որ այն գիրքը սագայի գագաթնակետն է, քանի որ այն այլևս չի ներկայանում որպես մանկական գրականություն: Էփփլեն անվանում է «Մահվան ընծաները» մեծահասակների համար լիարժեք ստեղծագործություն, որն ունի լուրջ բարոյական, փիլիսոփայական և կրոնական հարցադրումներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ