Քաղաքական - ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը դեմ է արտահայտվել Հայաստանի օրհներգը փոխելու մտադրությանը

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արման Բոշյանն իր Facebook-ի էջի միջոցով դիմել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, որը նախաձեռնել է Հայաստանի պետական օրհներգը փոփոխելու գործընթաց:

Արման Բոշյանը գրել է.

«Ալեն ջան,

Անկեղծ ասած չէի պատկերացնում, որ օրհներգի հարցը այսքան կծավալվի և տարբեր շրջանակներում քննարկման նյութ կդառնա։ Բայց, հետևելով ընթացքին, տեսնում եմ, որ թեման ոչ միայն չի մարում, այլ նաև ինչ-որ հարցումներ ես հրապարակում:

Այս գրառումը կարող ես համարել իմ դիրքորոշումը հարցի վերաբերյալ:

Եթե հարցը մտնի խմբակցության օրակարգ, իմացի, որ ի դեմս ինձ, արդեն ունի մեկ դեմ ձայն։ Միայն դեմ քվեարկելով չեմ սահմանափակվելու, այլ նաև համախոհներ եմ փնտրելու և մեր գործընկերներին կոչ եմ անելու հարցը օրակարգից հանել(այս գրառումը կարելի է համարել այդ գործընթացի սկիզբ):

Իմ հիմնավորումները միայն և միայն պատմաքաղաքական են. պետական օրհներգի, զինանշանի, դրոշի և այլ պետական ատրիբուտներում իմ համոզմաբ չկան գեղագիտական կամ ժամանակի թրենդին հատուկ նյուանսներ:

Պետական խորհրդանիշները քաղաքական ինքնության, տվյալ ժողովրդի քաղաքական պատմության հետ ասոցացվող և մարսված ատրիբուտներ են, այլ ոչ թե աչքին կամ ականջին հաճելի ժամանցի միջոց: Իմ համոզմաբ ագային օրհներգը կարող է մեկ լարից արձակված միատոն մի ձայն լինել, իսկ զինանշանը՝ ուղղակի մի հորիոնական գիծ, բայց պետք է ներկայացնեն պետության և նրա հիմնադիր, պետականաստեղծ ժողովրդի քաղաքական կամքը և ինքնությունը, քաղաքակրթական գենետիկան, պատմական հիշողությունը։

Կարող ես հարցնել՝ արդյո՞ք Խաչատրյանը մերը չէ, մեր ինքնության մարդը չէ: Խաչատրյանն էլ է մերը, Համասյանն էլ, բայց հարցը արվեստագետի հանճարը չէ։ Վաղը ոչ պակաս հանճարներ ենք ունենալու, ովքեր ոչ պակաս ներշնչող գործեր են գրելու։ Ի՞նչ անենք, տաս-քսան տարին մեկ օրհներգ փոխե՞նք՝ մեր քաղաքական գիծը։ Խոսքը հարյուրամյակների գծի մասին է:

Մեր հայրենիք ազատ անկախ, որ ապրել ես ....
Այս հարցում կոնսեսուս չկա:

հ.գ. Եղբայր, քեզ շուտափույթ ապաքինում եմ մաղթում»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ