Ժամանց և շոու բիզնես - Մահացել է ռեփեր Դեցլը

Կյանքից հեռացել է ռուսական կատարող Կիրիլ Տոլմացկին՝ հայտնի Դեցլ կեղծանվամբ։
Այդ մասին հայտնում է ռեփերի հայրը՝ պրոդյուսեր Ալեքսանդր Տալմացկին իր facebook-ի էջում։
«Կիրիլը այլևս չկա»,-գրում է նա։ Մահվան իրական պատճառը չի ասվում։ Ռեփերի համերգային տնօրենը հայտնում է, որ Տոլմացկիի սիրտը կանգ է առել Իժևսկում տեղի ունեցած համերգից հետո։
Դեցլի մահվան մասին հաղորդվում է նաև իր ВКонтакте պաշտոնական էջում։
Դեցլը կատարել է այնպիսի հիթեր, ինչպիսիք են՝ «Вечеринка», «Слезы», «Письмо» և «Для тебя»։
Նա ավարտել է մոսկովյան Բրիտանական միջազգային դպրոցը, սովորել է Շվեյցարիայում։
Իր դեբյուտային հիթը՝ «Пятница» ռեփերը գրել է հոր օգնությամբ, ով հետագայում եղել է նրա երաժշտական պրոդյուսերը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ