Տնտեսություն - «Վեոլիա Ջուր» ընկերությունը կտուգանվի 10 միլիոն դրամով

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` փետրվարի 6-ի նիստի օրակարգում ընդգրկված է նաև «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու հարցը:

Որոշման նախագծում ասվում է, որ հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի № 378Ն որոշմամբ հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ և 19-րդ կետերը խախտելու համար`


ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանում է 10 000 000 (տասը միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով։

Ընկերությունը պարտավորվում է`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկշաբաթյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված գումարը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,

2) ընդունել ի գիտություն, որ Ընկերությունն իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով
 

Բագրատաշենի անցակետում մնացած բեռների տերերն ընդունում են իրենց մեղքն ու խնդրանքով դիմում իրավասու մարմիններին

 

 

 

ԱԺ-ն ընդունեց ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանելու մասին նախագիծը

ՀՀ զինվորական դատախազության ուսումնասիրություններով բացահայտվել է պետությանը պատճառված 8 մլրդ 672 մլն դրամի վնաս

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ