Հասարակություն - Տունդարձին օդանավի անձնակազմն անակնկալ մատուցեց․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին ֆեյսբուքյան իր էջում արդեն այսօր գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է իր ծննդյան օրվան։ Գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ,

Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքերի համար: Ծննդյանս օրը անցավ պաշտոնական այցի գրաֆիկով, բայց տունդարձի ճանապարհին օդանավի անձնակազմը անակնկալ մատուցեց. մոմն էլ փչեցի, բաժակներն էլ չխկացրեցինք, և հրամանատարից գեղեցիկ ծաղկեփունջ ստացա...

Սա, որպես տեղեկատվություն, թե ինչպես նշեցինք տարեդարձս:

Իսկ ընդհանրապես ես հպարտ եմ մեր երկրով, նրա մարդկանցով, իմ ընտանիքով, իմ ամուսնով և երեխաներով»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ