Օգտակար խորհուրդներ - Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրի վառ թերությունները

 

Եվ այսպես, որո՞նք են Կենդանակերպի նշանների գլխավոր թերությունները: 

Խոյ

Այս նշանի ներկայացուցիչները կյանքն ընկալում են էմոցիաների և զգացմունքների միջոցով, սակայն ոչ միշտ են կարողանում տիրապետել դրանց: Այդ պատճառով այդ առումով նրանց ծայրահեղ դիտողությունները կարող են վիրավորական ընդունվել:

 

Ցուլ

Հնարավոր չէ 1 մմ-ով տեղաշարժել պահարանը և դա չնկատի Ցուլը: Նրանց պահպանողականությունը ունակ է երկար տարիներով չտեղաշարժել կահույքը, հարաբերությունները, տրամադրությունը:

 

Երկվորյակներ

Շփվող և ընկերասեր Երկվորյակները ոչ միշտ են կարողանում ատամների տակ պահել իրենց լեզուն և ճիշտ կողմնորոշվել թե ում ինչ կարելի է, կամ չի կարելի ասել: Մեկ բառով՝ շատախոսներ:

 

Խեցգետին

Այս նշանին շատ հատկանշական են զգայունությունն ու կարեկցանքը, և հենց դրանք էլ նրան դարձնում են կամակոր, եթե շրջապատի մարդիկ չեն հասկանում նրան:

 

Առյուծ

Առյուծների մոտ ամեն ինչ ղեկավարում է էգոիզմը, ընդորում այնպիսի հսկայական, որ ծայրը չի երևում:

 

Կույս

Դետալների հանդեպ ուշադրությունը և ամեն ինչ ամենալավը ունենալու ցանկությունը դարձնում են Կույսերին մանրախնդիր պերֆեկցիոնիստ, ով բոլորին կտանջի իր բծախնդրությամբ:

 

Կշեռք

Որպեսզի մնան ընկերության հոգին, Կշեռքները պատրաստ են հարմարվել բոլորին։ Նրանք հագնում են տարատեսակ «դիմակներ», և նրանց երկերեսանիությունը դառնում է ակնհայտ։

 

Կարիճ

Ճշմարտությանը ամեն գնով հասնելու ձգտումը Կարիճներին վեր է ածում պարանոիկների, ումից մարդիկ սկսում են սարսռել, երբ սկսում են ինչ-որ հարց պարզել։

 

Աղեղնավոր

Մերժում են յուրաքանչյուր միտք, որը տարբերվում է իրենցինից, որովհետև համարում են սեփական փորձը միակ ճշմարիտը, և սկսում են այն պարտադրել։

 

Այծեղջյուր

Ավտորիտարիզմը և սեփական անձը շահեկան դիրքերում հանդես բերելու ունակությունը՝ բարձրացնում են Այծեղջյուրներին փառքի գագաթնակետին։ Բայց նրանք կարող են հայտնվել այնտեղ հպարտ միայնության մեջ։

 

Ջրհոս

Սեփական անկախության պահպանման պայքարում Ջրհոսները երբեմն կարող են լինել չափազանց գրգռվող և անկանխատեսելի։

 

Ձկներ

Ի տարբերություն ֆաունայի ներկայացուցիչների, որով պատկերվում է Կենդանակերպի այս նշանը, մարդու կերպարանքով ձկները չեն առանձնանում լռակյացությամբ։ Հակառակը՝ նրանք պատրաստ են շատ երկար պատմել իրենց մասին, գրեթե գլուխ գովալ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ