Ժամանց և շոու բիզնես - Land Rover-ը հրաժարվել է պատմության մեջ ամենաթանկարժեք Range Rover-ից

Land Rover ընկերությունը դադարեցրել է 3-դռնանի Range Rover SV Coupe ամենագնացի թողարկումը, որը բրիտանական մակնիշի պատմության մեջ պետք է դառնար ամենաթանկարժեք ավտոմեքենան, փոխանցում է Autonews-ը: 

Range Rover SV Coupe կոնցեպտ քարը ներկայացվել էր 2018 թվականի մարտին Ժնեւի ավտոսրահում: Ավտոմեքենան, որը ստեղծվել էր Range Rover ստանդարտ ամենագնացի հիմքով, սեփական ուժային կառուցվածք ուներ եւ յուրատեսակ թափք:

Range Rover SV Coupe-ը հագեցած է 5-լիտրանի V8 կոմպրեսորային ագրեգատով, որն ունի 565 ձ.ու. հզորություն եւ 700 Նմ պտտման պահ: Ամենագնացը տեղից մինչեւ «հարյուրակ» զարգացնում է 5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 266 կմ/ժամ:

Land Rover-ը նախատեսում էր թողարկել ընդամենը 999 ավտոմեքենա: Էքսկլյուզիվ ամենագնացի գները պետք է սկսվեին 240 հազար ֆունտ սթերլինգից:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ