Մամուլ - Արայիկ Հարությունյանը՝ ներիշխանական «արբիտր». նրա խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բավականին ծանր կշիռ ունի

«Փաստ» թերթը գրում է.

«Պարբերաբար տեղեկություններ են ի հայտ գալիս այն մասին, որ իշխանական շրջանակներում ամեն ինչ չէ, որ հարթ է, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Մասնավորաբար, հաճախ է խոսվում այն մասին, որ հատկապես կադրային քաղաքականության և նշանակումների մասով, այսպես ասած, «մրցակցություն» կա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջև, իսկ ՔՊԿ–ն բևեռացված է երկու հատվածի՝ Տիգրան Ավինյան–Էդուարդ Աղաջանյան տանդեմի թիմ և Արարատ Միրզոյան–Արայիկ Հարությունյան տանդեմի թիմ:

Մեր ունեցած տեղեկություններով՝ նման լուրերն իրականում փոքր–ինչ չափազանցված են, սակայն ինչպես ցանկացած կառույցում, իշխանության և իշխանական կուսակցության ներսում էլ, բնականաբար, կան որոշակի տարաձայնություններ և անհամաձայնություններ, այդ թվում՝ վերը նշված անձանց միջև:

Մեր աղբյուրները պնդում են, որ նման դեպքերում, որպես կանոն, «արբիտրի» դեր է ստանձնում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ասում են՝ նրա խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բավականին ծանր կշիռ ունի»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ