Մամուլ - Թափուր պաշտոնի կռիվ. ՊՆ-ում պաշտոնի համար անցկացված մրցույթի արդյունքները կաս­կածի տակ են դնում

«Ժամանակ»թերթը գրում է.

«Պաշտպանության նախարարու­թյան նյութատեխնիկական ապահով­ման դեպարտամենտի թիկունքային ապահովման վարչության պարենային, դեղամիջոցներով և բժշկական սար­քավորումներով ապահովման բաժնի պետի թափուր պաշտոնի շուրջ կռիվ է հասունանում:

«Ժողովուրդ» օրաթեր­թին հայտնի դարձավ, որ Աշոտ Մովսեսյանը 2019 թվականի հունվարի 25-ին դիմել է Երևան քաղաքի ընդհա­նուր իրավասության դատարան՝ պահանջելով՝ դատարանը ստիպի Պաշտ­պանության նախարարությանը վերոնշյալ բաժնի պետի թափուր պաշ­տոնը զբաղեցնելու համար անցկաց­ված մրցույթը ճանաչել անվավեր:

Ըստ էության, ՊՆ-ում նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պաշ­տոնի համար մրցույթ է անցկացվել, և անցած թեկնածուի հաղթանակը կաս­կածի տակ են դնում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ