Հասարակություն - «Իմ քայլը» խմբակցության նիստն ավարտվել է. այն տևել է 4 ժամ

Խորհրդարանում քիչ առաջ ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ-ում այսօր տեղի ունեցող նիստին մասնակցում է նաև վարչապետը:

Նա հանդիպել է ոչ միայն խմբակցության անդամների, այլև մարզպետների հետ: Նախապես հայտարարվել էր, որ փակ նիստում քննարկվելու է «Կառավարության կառուցվածքում փոփոխություններ» կատարելու հարցը:

 

Հանդիպման ավարտից հետո ԱԺ-ից դուրս եկող պատգամավորները սակավախոս են, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը և Լոռու փոխմարզպետը հեռացել են` առանց որևէ մեկնաբանություն տալու: Խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանը միայն հայտնել է, որ Կառավարության կազմի հարցը չի քննարկվել:

Նշենք, որ լրագրողներին թույլ չեն տվել մուտք գործել շենք, քանի որ ոչ աշխատանքային օր է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ