Քաղաքական - Արարատ Միրզոյանը ցավակցել է եզդի ժողովրդին՝ եզդիների հոգևոր առաջնորդ մահվան կապակցությամբ

ԱԺ նախագահի ցավակցական ուղերձը եզդի ժողովրդին՝ եզդիների հոգևոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան կապակցությամբ

«Խոր ցավով տեղեկացանք աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան մասին:

Թահսին Բեգն ամուր հարաբերություններով կապված էր Հայաստանի պետականության, Հայաստանի եզդիական համայնքի հետ և վերջինիս կորուստը մեծ ցավ է նաև եզդի ժողովրդի բարեկամ հայ ժողովրդի համար:

Խորին ցավակցությունս եմ հայտնում Հայաստանի և աշխարհի եզդիներին, Միրի ընտանիքին և կիսում կորստի ծանր վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ