Քաղաքական - Որպես պետություն, որպես ժողովուրդ՝ ուշանալու իրավունք չունենք. Արմեն Սարգսյան

Նախագահի աշխատակազմի Facebook-ի էջը մեջբերել է նախագահ Արմեն Սարգսյանի հետևյալ խոսքերը.

«Մեր միտքը և կարողությունները պետք է առաջ ընկնեն զգացմունքներից ու մեր երկիրը դարձնեն աշխարհի ընթացքին ավելի համահունչ: Ժամանակը մեզ անընդհատ մղում է առաջ՝ հասկացնելով, որ որպես պետություն, որպես ժողովուրդ՝ ուշանալու իրավունք չունենք:

Մենք պետք է շարժվենք առաջընթացի ճանապարհով՝ Սահմանադրության նկատմամբ անվերապահ հարգանքի, հանրության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և իշխանության բոլոր ճյուղերի կողմից պետության հանդեպ մեծ պատասխանատվության գիտակցումով»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ