Քաղաքական - Արցախի շփման գծում կրակոցների քանակը նվազել է նախորդ շաբաթվա համեմատ

Հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական զորքերի՝ Արցախի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արցախի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ