Միջազգային - Ռուսաստանը նույնպես հրաժարվում է հրթիռների պայմանագրից․ Պուտինը դիմում է հայելային միջոցների

Եթե Միացյալ Նահանգնների ղեկավարությունը որոշել է երկիրը դուրս բերել ;Փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման մասին/ պայմանագրից, ապա Ռուսաստանը նույնպես դուրս է գալիս դրանից՝ որպես հայելային միջոց։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահը երկրի պաշտպանության նախարարությանը հրահանգել է այլևս չնախաձեռնել նոր բանակցություններ այս թեմայով։

Պուտինի խոսքով՝ այս պայմանագրից հրաժարվելու փոխարեն այն արդիականացնելու մասին իրենց առաջարկները դեռ ուժի մեջ են լինելու, սակայն ամերիկյան կողմի հետ դրանք կյանքի կոչելու մասին բանակցություններ նախաձեռնելը պետք է դադարեցվի այնքան ժամանակ, մինչև Վաշինգտոնում «հասունանան»։ Նա ասել է, որ իրենց բոլոր առաջարկները մինչև հիմա մերժվել են։

Միաժամանակ Ռուսաստանը սկսելու է նոր հրթիռային զինատեսակների մշակումները, քանի որ ազատվում է այդ պայմանագրի «կապանքներից», սակայն դա չի նշանակում, որ ռուսական կողմը մտնելու է սպառազինությունների մրցավազքի մեջ, քանի որ դա ծախսատար կլինի Ռուսաստանի համար։ Երկրի պաշտպանության նախարարի այն զեկույցին, որ նոր զինատեսակների մշակումը ծախսերի ավելացման չի բերի, Պուտինն արձագանքել է՝ գերազանց է։

Ռուսական կողմը նաև «նուրբ ակնարկով» սպառնացել է, թե իրենք հրթիռներ չեն տեղակայի այլ տարածաշրջաններում, եթե այնտեղ չլինեն պայմանագրից դուրս եկած Միացյալ Նահանգների հրթիռային համալիրները, ինչը ենթադրում է, որ բոլոր տարածաշրջաններում, որտեղ ամերիկյան հրթիռներ կլինեն, այսուհետ կհայտնվեն նաև ռուսականները։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ