Քաղաքական - Աննա Հակոբյանը և ԳԴՀ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը քննարկել են երկկողմ համագործակցության ուղիներ

Բեռլինում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների եւ հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Բերբել Քոֆլերին այսօր՝ փետրվարի 1-ին կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ համագործակցության ուղիները։ Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից։

Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է երկու հիմնադրամների գործունեությունը, «Կանայք հանուն խաղաղության» արշավը, ինչպես նաեւ անդրադարձել մարդու իրավունքների ոլորտում նոր կառավարության ձեռքբերումներին: Կողմերը կարեւորել են վերոնշյալ ոլորտում հետագա համագործակցության խորացումը:


ԳԴՀ արտաքին քաղաքականության ուղղություններից է մարդու իրավունքների պաշտպանությունը եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքին աջակցումը, մարդու իրավունքների խախտումներին զոհ դարձած անձանց պաշտպանությունը, ինչպես նաեւ այդ նպատակով միջազգային ինստիտուցիոնալ եւ քաղաքական շրջանակների ստեղծումը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ