Միջազգային - Ստոլտենբերգը հուսով է, որ դաշնակիցները կստորագրեն ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցության համաձայնագիրը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հուսով է, որ դաշնակիցները կստորագրեն Դաշինքին Մակեդոնիայի անդամակցության վերաբերյալ համաձայնագիրը՝ այն բանից հետո, երբ երկիրը համաձայնվել է փոխել իր անունը՝ Հունաստանի հետ երկարատեւ վեճից հետո, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքերով, երբ Մակեդոնիան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, այն «իր ներդրումը կբերի տարածաշրջանում եւ Եվրոպայում խաղաղությանն ու կայունությանը»:

Անցյալ շաբաթ Հունաստանի օրենսդիրները վավերացրեցին պայմանագիրը, որը վերջ դրեց Մակեդոնիայի անվան շուրջ գրեթե 30-ամյա վեճին: Համաձայն համաձայնագրի, երկիրը կոչվելու է Հյուսիսային Մակեդոնիա, եւ, դրան ի պատասխան, Հունաստանը պետք է հրաժարվի այդ երկրի՝ ՆԱՏՕ-ին, եւ արդյունքում՝ Եվրոպական Միությանն անդամակցելու հարցում իր առարկություններից։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ