Մամուլ - Արարողությունը գեղեցիկ էր, բայց անհարթ չանցավ

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ, երդվեցին Հայաստանի նախագահի նստավայրում՝ խոստանալով «բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»։

Արարողությունը գեղեցիկ էր, բայց անհարթ չանցավ։ Նախ, կառավարության ոչ ամբողջական կազմն էր երդվում՝ մի մասը դեռ չեն նշանակվել, անգամ կառավարության կառուցվածքը դեռ հաստատված չէ, և հասկանալի չէ՝ եթե խորհրդարանը, ենթադրենք, չհաստատի Փաշինյանի պատկերացրած կառուցվածքը, ամեն ինչ զրոյի՞ց են սկսելու։ Երեկ նախագահականում ներկա չէր և չերդվեց առողջապահության նախարարը՝ նա գործուղման էր, իսկ Սուրեն Պապիկյանին չհաջողվեց հարթ արտաբերել կարճ տեքստը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ