Հասարակություն - Հայաստանն ու Գերմանիան կրթական համագործակցության կամուրջ են կառուցում. Փաշինյանն այցելել է Քյոլնի տեխնիկական համալսարան

Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Քյոլնի տեխնիկական համալսարան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նրան դիմավորեց համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր դոկտոր Շտեֆան Հերցիգը:

Համալսարանի ղեկավար կազմի հետ հանդիպումից հետո ստորագրվեց համագործակցության հուշագիր Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև:

Հուշագիրը ստորագրեցին Քյոլնի տեխնիկական համալսարանի ռեկտոր Շտեֆան Հերցիգը և Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանդիպեց համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը:

Համալսարան այցից հետո Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի հետ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ