Տարածաշրջան - Կալանավորված ադրբեջանցի լրագրողը Արդարադատության նախարարին կոչ է արել բանտային կերակուր ճաշակել

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին Արդարադատության նախարար Ֆիկրետ Մամեդովին կոչ է արել այցելել համար 16 գաղութ եւ տեղում ծանոթանալ սննդի որակի հետ, որը տալիս են կալանավորներին:

Contact.az-ը հաղորդում է, որ հունվարի 30-ին լրագրողը զանգել է իր կնոջը՝ Լեյլա Մուստաֆաեւային, որը Գերմանիա է տեղափոխվել որպես քաղվտարանդի եւ խնդրել է նրան լրատվամիջոցներում տարածել նախարարին ուղղված նրա դիմումը: Այն կապված է սննդի ցածր որակի հետ, որը գաղութում տալիս են բանտարկյալներին:

«Պաշտպանության նախարարը ժամանակ առ ժամանակ ճաշում է զինվորների հետ: Թող Արդարադատության նախարար Ֆիկրետ Մամեդովն էլ գա գաղութ, ճաշակի այն սնունդը, որը տալիս են բատարկյալներին, ծանոթանա կալանավորների վիճակին», - Մուստաֆաեւան մեջբերել է իր ամուսնուն:

Նրա խոսքով՝ լրագրողը ստիպված է լրատվամիջոցներով դիմել նախարարին, քանի որ Մամեդովին ուղղված նրա նամակները ՔԿՀ-ի ղեկավարությունը հրաժարվում է Արդարադատության նախարարին ուղարկել:

Աֆղան Մուխթարլին առեւանգվել էր Թբիլիսիում, 2017 թվականի մայիսին եւ գաղտնի կերպով ուղարկվել Ադրբեջան, որտեղ նրան կալանավորել էին մաքսանենգության, սահմանը ապօրինի հատելու եւ սահմանապահին մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքով: 2018 թվականի հունվարին Մուխթարլին դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նրան «խղճի բանտարկյալ» է ճանաչել:

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Թուրքիայի բանակը ռազմական օպերացիա է սկսել Իրաքի հյուսիսում (տեսանյութ) 

Ադրբեջանն ու Պակիստանը ուղիղ ավիացիոն կապ կհաստատեն

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

Վրաստանում դատարանը պարտավորեցրել է Սաակաշվիլուն $77 հազ. վճարել ծեծված պատգամավորին

Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ