Քաղաքական - Բոլթոնի հետ մեր հեռախոսային խոսակցության ընթացքում ԼՂ հարցը չի քննարկվել, «Ղարաբաղ» կամ «Արցախ» անունը չի շոշափվել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում զարգացումներին, նա 
կրկին ընդգծեց՝ այն, ինչի մասին ասում է և ասել է հրապարակային, այն է՝ բացառված է, որ լինի տեղեկատվություն և դրա վերաբերյալ հանրությունը տեղյակչլինի: 

«Բոլթոնի հետ մեր հեռախոսային խոսակցության ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարց չի քննարկվել, «Ղարաբաղ» կամ «Արցախ» անունը չի շոշափվել. Հայաստանը շոշափվել է, Ադրբեջան՝ չէ: Ալիևի հետ հանդիպումները բանակցություններ չեն, ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում ուղղակի տեղի է ունենում մտքերի փոխանակություն»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ կարող են իր գրառումը կարդալ, դրան գումարել Բոլթոնի թվիթերյան գրառումը:

«Ճիշտ հասկացեք, կոռեկտ չէ, որ ասեմ՝ ինքը էսպես ասեց, ես էսպես ասացի …  Տեղեկատվությունն ամբողջությամբ փոխանցված է»,- ասաց նա:

Բանակցությունները սկսելու հարցը, ըստ վարչապետի, գտնվում է ԱԳ նախարարների քննարկման օրակարգում:

«Մենք պարոն Ալիևի հետ ասել ենք, որ մեր ԱԳ նախարարներն են այդ թեմայով աշխատում, իրենք համանախագահների հետ համատեղ կաշխատեն, մեզ 
ռեկոմենդացիա կներկայացնեն, մենք կորոշենք, թե ինչպես վարվել»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե այս օրերին կրկին «տարածքներ խաղաղության դիմաց» թեզն է շրջանառվում, նա արձագանքեց.

«Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը: Մեր կառավարությունը ԼՂ հարցում վարում է մի քաղաքականություն, որ նախկինում ոչ մի կառավարություն չի վարել, զուգահեռ տանել և ընդհանրություն գտնել նախկինում տարված քաղաքական ուղեգծի հետ, մոլորություն է»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ