Կրթություն - Դպրոցում գործելու է Հայաստանի օրենքն ու Սահմանադրությունը. լինի քահանա, նախարար, թե վարչապետ, պետք է ենթարկվի օրենքին. Արայիկ Հարությունյան

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը խոստացավ պարզաբանումներ տալ դպրոցում հոգևորականի գտնվելու մասին հարցին։

Նախագահական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության 
արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում Հարությունյանն անդրադարձավ հարցին, թե արդյոք Հայ առաքելական եկեղեցին անելիք ունի դպրոցում։

«Դպրոցում գործելու է Հայաստանի Հանրապետության օրենքն ու Սահմանադրությունը, և լինի քահանա, նախարար թե վարչապետ, պետք է ենթարկվի օրենքին»,–ասաց նա:

Նա նշեց, որ կրթության մասին օրենք կա, որտեղ կան սահմանափակումներ: «Քահանան օրենք չի խախտել, ես այսօր երեկոյան «լայվ կանեմ», կպարզաբանեմ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ  ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ Արարատի մարզի դպրոցներից մեկն այցի ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել։ ԿԳ նախարարը, այնտեղ տեսնելով հոգևորականի, հարցրել էր, թե ինչ գործ ունի վերջինս դպրոցում։ Միջադեպը քննարկվել էր սոցցանցերում, որտեղ շատերը քննադատել էին ԿԳ նախարարին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ